News

Համո Սահյանի 100 ամյակին նվիրված միջոցառում

Educational 2014-04-28

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում 14.04.2014թ.ին տեղի ունեցավ VI «Բ» դասարանի աշակերտների դաս-միջոցառումը, որ նվիրված էր Համո Սահյանի 100 ամյակին: Դասի թեման էր՝ «Համո Սահյանը երգերի մեջ»:
Դասասենյակում առանձին սեղանի վրա դրված էին Սահյնի հատորները, նկարները, աշակերտների գործնական աշխատանքները, իսկ գրախախտակին ամրացված էր պատի թերթ՝ նվիրված մեծանուն բանաստեղծին: Ողջ աշխատանքը կատարվել էր աշակերտների և ուսուցչուհու համագործակցությամբ: Դասը սկսվեց ուսուցչուհու բացման խոսքով, որից հետո աշակերտները ասմունքեցին Հ. Սահյանի բանաստեղծություններից: Ասմունքը ընդմիջվում էր երգերով, որոնց խոսքերի հեղինակն էր Համո Սահյանը: Ուսուցչուհին պրպտել և գտել էր երգերի տեսահոլովակները՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ», «Նաիրյան դալար բարդի», «Դռները բացեք, գարուն է գալիս», որոնք ցուցադրվեցին դասապրոցեսին:
 
Շատ զգացմունքային էր VI «Բ» դասարանի աշակերտուհիներ Մանուկյան Վարդուհու և Սաթենիկ Մաղաքյանի ասմունքը. չէ՞ որ նրանք նաև «Ընթերցման օլիմպիադա 2014»-ի հաղթողներն էին, ուշադրության էին արժանի նաև նաև Ինգան, Ազատը, Զարմուհին, Մարիամները, Լյուդվիգը, Արտյոմը, Վահանը, Հովհաննեսները, Աննան, Վարդանը և մնացած բոլոր աշակերտները: Ներքին պայքար էր մղվում աշակերտների միջև. նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր իր գեղեցիկ ասմունքով գերազանցել մյուսներին, գովելի էր նաև տղաների մասնակցությունը:
 
Դասասենյակում թևածում էր սահյանական շունչը: Զգալի էր ուսուցչուհու կատարած մեծ աշխատանքը: Ներկաները մեծ բավականություն ստացան, որովհետև Հ. Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Իսկ երգերից շատերի կատարումները, որոնց բառերի հեղինակն է Սահյանը, մենք լսում ենք «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցների կատարմամբ: 
 
Դասի ավարտին Մանուկյան Վարդուհին ընթերցեց Համո Սահյանին նվիրված բանաստեղծություն, որը ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ- ի անվանատառերով գրել էր Վարդուհու տատիկը: Ներկաներին բանաստեղծությունը շատ դուր եկավ, և այն իր արժանի տեղը գտավ ուսուցչուհու հավաքած աշխատանքների մեջ:
Այս դասը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրոք Սահյանը խոսքի նկարիչ է: Այն հետքը, որ թողնում են նմանատիպ կազմակերպված դասերը մեր մանուկ սերունդների սրտերում ուղղակի անգնահատելի է, բացի այդ ձևավորում են նաև գեղագիտական դաստիարակություն:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.