News

Բաց դաս Ակնալիճ գյուղի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-28

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի X բ դասարանում անցկացվեց դասղեկի բաց դաս «Ծնող լինելը որպես կյանքի արժեք» թեմայով:
Դասին ներկա էին տնօրինությունը և այլ ուսուցիչներ: Դասի նպատակն էր` օգնել աշակերտներին վերարժևորել ծնող լինելու վերաբերյալ ունեցած պատկերացումները, գնահատել այն որպես կյանքի արժեք: Դասը հագեցած էր տեսանյութով, կարծիքներով, ծնող լինելու վերաբերյալ թերթիկներով և աֆորիզմներով:
Դասը սկսվեց հատվածներ «Մոր սիրտը» ֆիլմի դիտումով: Ֆիլմի ավարտից հետո աշակերտները կարծիքներ արտահայտեցին` փառաբանելով հայ մայրերին, քննադատելով` անարժան զավակներին:
Քննարկելով թերթիկների մեջ եղած հարցերը, փաստարկները, յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց իր մոտեցումները ծնողի և նրա պատասխանատվության վերաբերյալ: Վերջում կարծիք կազմվեց, որ ծնողի նպատակն է արժանի զավակներ դաստիարակելն է: Հնչեցին նաև հակասական կարծիքներ, մեղադրվեցին այն ծնողները որոնք իրենց երեխաներին անուշադրության մատնելով նրանց անհաջողակ լինելուն են դրդում:
 
Դասն ավարտվեց մոր մասին աֆորիզմներով և թևավոր խոսքերով. «Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ էլ ներում կգտնվի», «Մոր օրհնանքը յոթը անեծք էլ կքանդի», «Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի ծնվել նույն հորն ու մորից»:
Դասն ուներ ուսուցողական և դաստիարակչական նշանակություն, այն աշակերտներին սովորեցրեց հետագա կյանքի ընթացքում ավելի լուրջ գտնվել ծնող դառնալու սրբազան պատասխանատվությանը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.