News

Միջոցառում նվիրված Սիամանթոյի ծննդյան 136-ամյակին

Educational 2014-04-28

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի N2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սիամանթոյի ծննդյան 136-րդ ամյակին, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտ Հակոբյանը:
Միջոցառմանը մասնակցում էին 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտները: Միջոցառման մուտքը հայտարարեց ուսուցչուհին՝ Մ. Հակոբյանը, նշելով, որ արևմտահայ բանաստեղծ Ատոմ Յարճանյանին բախտն օժտել էր բանաստեղծական հանճարով, ճակատագիրը սահմանել էր լինել կոտորածի և մաքառումի բանաստեղծ: Նրա բանաստեղծությունները նվիրված են միայն ու միայն հայրենիքին՝ նրա այրունոտ ճակատագրին, ազատության պայքարին ու հաղթանակին:
 
Այնուհետև հոգեթով մեղեդու ներքո աշակերտները արտասանեցին բանաստեղծի ստեղծագործությունները, վերհիշեցին նրա կյանքի դրվագները, ներկայացրեցին նրա գործի ու կյանքի ներդաշնակությունը: Աշակերտները բեմադրեցին գաղթի ճանապարհին կատարված դեպքերից մի հատված:  Միջոցառման ընթացքում աշակերտները մեջբերում արեցին բանաստեղծի խոհերից. «Մեր ճշմարիտ սուրը և մեր Դրոշը պիտի ապրին, որովհետև կամքերնիս կարմիր է և վրեժնիս անպարտելի»: 
 
Աշակերտների ասմունքին հաջորդում էր հայրենասիրական երգն ու երաժշտությունը, իսկ միջոցառման ավարտին «Արցախ» պարի միջոցով երեխաները հանդիսատեսին ստիպեցին հավատալ, որ աստվածավայել հայորդին պիտի հեղաշրջի ցեղի և երկրի ճակատագիրը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.