News

Այցելություն «Թռչունների պահպանության ինստիտուտ»

Educational 2014-04-28

Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի VII դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Հ.Հովհաննիսյանի և դասղեկ Ա.Գրիգորյանի ղեկավարությամբ այցելություն կազմակերպեցին «Թռչունների պահպանության ինստիտուտ»-ի թանգարան:
Թանգարանի տնօրեն պարոն Յավուրյանի և աշխատակցուհի Կատյայի աջակցությամբ աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների թաց պրեպարատները և խրտվիլակները:
Մինչ 1900 թվականը Երկրի վրայից բոլորովին անհետացան կաթնասունների 65 և թռչունների 140 տեսակ: Ներկայումս մոտովորապես 600 տեսակ ողնաշարավոր կենդանիներ գտնվում են ամբողջովին ոչնջացման եզրին, որոնց անունները ներառված են «Կարմիր գրքում»:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.