News

Բաց դաս կերպարվեստ առարկայից

Educational 2014-04-26

Պարզությու՜ն, ճշմարտություն ու բանականություն: Ահա գեղեցիկի երեք մեծ սկզբունքները, որոնք արտացոլված են «Արվեստ» բառի մեջ: Յուրաքանչյուր մարդ այս կյանքում քիչ թե շատ շփվում է արվեստի հետ և կարևոր տեղ է զբաղեցնում նրա հուզական և հոգեկան աշխարհում:

Այսօր կերպարվեստը ընդգրկել էր մի ամբողջ դասասենյակ: Բյուրեղավանի հիմնական դպրոցի IVԲ դասարանի աշակերտներն իրենց կերպարվեստի ուսուցչուհի Լիլիթ Սիրադեղյանի հետ հրաշալի բաց դասով ներկայացան ուսուցիչներին, ծնողներին, զուգահեռ դասարանում սովորող դասընկերներին: Արշիլ Գորկու շունչը տարածվեց ու խառնվեց գարնանային գեղեցիկ օրվան:  

Ա՛յո, արվեստ և գեղեցկություն, այս երկու ուժերից ավելի բարձր ոչ մի ուժ չկա: Աշակերտներն իրենց խոսքերում փաստեցին, որ Արշիլ Գորկին շատ է սիրել հայկական պարերն ու երգերը: Արևմտահայ նկարչին շատ հարազատ էր իր մայրենի լեզուն, որի միջոցով կարողանում էր մտածել, վիճել գեղեցիկի համար: Մտածկոտ ու երազկոտ նկարչին ներկայացնում էր սիրով ու հպարտությամբ IVԲ դասարանի աշակերտ Արսեն Պողոսյանը: Կերպարվեստի հետ զուգահեռ հնչեցին երաժշտություններ, որոնց մեջ զգացվում էր ֆլեյտայի մեղմանուշ ձայնը, և պատահական չէր, որովհետև Արշիլը հրաշալի ֆլեյտաներ էր պատրաստում բարդու ճյուղից: Խորիմաստ էին Արշիլի խոսքերը, աշխատանքները…    

Աշակերտները ներկայացրին նաև «Նկարիչը և մայրը» նկարը, որի մեջ արտահայտվում էր հայուհու բնավորությունը, խոհեմությունն ու չափվածությունը:    Ոստանիկ Ադոյանի (Արշիլ Գորկու) արվեստն անքննելի է: Այն չունի ճիշտ և սխալ: Այն բնական է ու գեղեցիկ, իսկ գեղեցիկ է թվում ամեն բան, ինչը սիրով է արտասանվում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.