News

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է

Featured 2013-03-01

Այսօր 09.15-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում, իսկ Կոտայքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Այժմ ավտոճանապարհներին տարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.