News

Միջոցառում նվիրված Արշիլ Գորկու ծննդյան 110- ամյակին

Educational 2014-04-26

Ապրիլի 14-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում 7-րդ դասարանցիների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու/Ոստանիկ Ադոյան/ ծննդյան 110-ամյակին:
Կերպարվեստի ուսուցչուհի Գ. Ջիլավյանի ներածական խոսքից հետո աշակերտները ներկայացրին արվեստի նկատմամբ խիստ և ազնիվ վերաբերմունք ունեցող նկարչի բնանկարները, նատյուրմորտները և դիմանկարները, որոնք փակցված էին ցուցապաստառի վրա: Հատկապես կարևորվեց «Նկարիչը և մայրը» կտավը, որտեղ ներկայացված են Ոստանիկը և մայրը՝ հպարտ հայացքով, գեղեցիկ և խելացի աչքերով, որոնցում վախ կա, որոնք արտացոլում են հայ ժողովրդի կյանքը, իսկ երեխայի հոգու մեջ մի վերք է բացված. նա չի կարող դա կեղծել՝ ժպտալով դաժան կյանքին… 
 
Ներկայացվեց Արշիլ Գորկու ծանր կյանքը՝ և՛ մանկական տարիների ծանր հիվանդությունը, և՛ Վանի ինքնապաշտպանության ու 1915թ. գաղթի սարսռեցուցիչ պահերը, և՛ պատանեկության տարիների զրկանքները ԱՄՆ-ում, և՛ կյանքի ողբերգական ավարտը՝ ինքնասպանությունը… 
 Միջոցառման վերջում աշակերտները դիտեցին նկարչի մասին փաստագրական ֆիլմ: Հանդիսատեսը հմայվեց Արշիլ Գորկու արվեստի վեհությամբ և ինքնատիպ գեղարվեստական մտածելակերպի զորությամբ:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.