News

Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյակին նվիրված բաց դաս Զոլաքար գյուղի N1 միջն. դպրոցում

Educational 2014-04-26

2014թ-ի ապրիլի 15-ին Զոլաքար գյուղի N1 միջն. դպրոցի 11-րդ դասարանում պատմության ուսուցչուհի Ա. Վարդանյանը հայոց պատմության դասը նվիրեց հայազգի մեծահարուստ բարերար Գալուստ Գյուլբենկյանին:
Դասի սկզբում ուսուցչուհին խոսեց բարեգործության, բարերարների ու բարեգործական կազմակերպությունների մասին: Բարեգործությունը մարդասիրական ձև է` սոցիալական օգնություն կարիքավորներին, հիվանդներին, ծերերին ու երեխաներին: Հայ մեծահարուստները իրենց նյութական օժանդակությամբ բացվել են դպրոցներ, եկեղեցիներ, մատենադարաններ, թանգարաններ, հիվանդանոցներ: Հայ բարեգործ մեծահարուստների գործունեությունը շարունակվում է նաև այսօր անհատական ներդրումների, հիմնադրամների, կազմակերպությունների միջոցով: Այնուհետև երեխաները ներկայացրին Գ.Գյուլբենկյանի կյանքն ու գործունեությունը:
 
Աշակերտները ներկայացրեցին Գյուրլբենկյանին`ով եղել է շատ հայրենասեր, դիվանագետ, ճարտարագետ և նավթային արդյունաբերության մեջ ստեղծել է հավասարակշռություն և հասել մեծ հաջողությունների: Շատերը նրան գիտեն «Պարոն 5 տոկոս» կեղծանվամբ: Գյուլբենկյանի ամենամեծ ներդրումը համարվում է Լիսաբոնում առ այսօր գործող հիմնադրամն է: Հինադրամ, որն օգնում է Մերձավոր Արևելքի, արաբական աշխարհի,ինչպես նաև Հայաստանի և հայկական մշակութային, գիտական, կրթական կենտրոններին, մանկատներին և ծերանոցներին: Հիմնադրամի հայկական բաժինը ֆինանսավորում է այն անձանց, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում: Գ.Գյուլբենկյան հիմնադրամը մինչև հիմա օգնում է Մատենադարանին հայկական ձեռագրերի ձեռք բերման գործում: 
 
Ամփոփելով դասը ուսուցչուհին երեխաներին ուղղորդեց, որ նրանք Գյուլբենկյանի օրինակից դասեր քաղեն, ստանան կայուն գիտելիքներ, բնությունից տված ընդունակությունները կատարելագործեն, լինեն միշտ մրցունակ և հայրենասեր: 
Ա. Վարդանյանի կազմակերպած դասի նպատակն էր երեխաների մոտ վեր հանել իրենց պատմության և մշակույթի հանդեպ նոր հետաքրքրություն, իմանալ թե ովքեր են եղել մեր նախնիները, ինչ տեղ ու դեր են ունեցել համաշխարհային քաղաքակրթության ստեղծման մեջ: Դասն ընթանում էր բարության և մարդասիրության ոգով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.