News

Հայոց Մեծ եղեռնին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 19 դպրոցում

Educational 2014-04-25

Դարեր շարունակ հայ ազգը հալածվել է, արտաքսվել իր բնօրրանից, սակայն չի կորցրել իր ուժն ու ավյունը, ավելի է ուժեղացել, դարձել է տոկուն: Այդ է վկայում ապրիլի 23-ին Գյումրու թիվ 19 դպրոցում կազմակերպված միջոցառումը` նվիրված «Մեծ եղեռնին»:
 Միջոցառմանը մասնակցում էին 6-ից 9-րդ դասարանի աշակերտները, ովքեր ցավով ու ափսոսանքով էին խոսում նախճիրին զոհ գնացած 1.500.000 միլիոն հայերի մասին, նրանց հոգին փոթորկվել էր, ալեկոծվել` իրականացրած մեծ ջարդից:                                                                                                                                    
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով և աշակերտների ձայնն առ աստված ավելի ավելի հզոր էր,ավելի ուժգին, քանզի նրանք են կերտելու վաղվա օրը, հայի պանծալի ապագան; Նրանք հպարտ էին, որ Կոմիտասի ու Թումանյանի ազգից են, Նժդեհի արյունն է հոսում իրենց երակներում:            
Հայրենասիրական երգերով ողողեցին դահլիճը և ապացուցեցին, որ հայը երբեք ծնկի չի գա, կա ու պիտի ապրի հավիտյան:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.