News

Դաս-միջոցառում քիմիա առարկայից Գյումրու թիվ 7 դպրոցում

Educational 2014-04-25

«Գյումրու N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 8 «ա» դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում քիմիա առարկայից «Զարմանահրաշ քիմիայի աշխարհում» վերնագրով, ուսուցչուհի Գ. Ղազարյան:
Դասը տեսականի և գործնականի յուրօրինակ համադրում էր:
Տեսական գիտելիքները հիմնավորվում էին փորձերի միջոցով: Սահմանվեց, ապա բեմադրությամբ դատավարության ձևով ներկայացվեց իոնափոխանակման ռեակցիան: Բացատրեցին էլեկտրոլիտիկ դիսոցումը և ներկայացրին փորձը:  Լամպը թորած ջրում չվառվեց, բայց երբ ավելացրին աղ վառվեց, որքան ավելացնում էին աղը, այնքան լույսը պայծառանում էր:
Առանձնապես տպավորիչ փորձերից էր «Աստղային անձրև» կոչվածը: Ներկայացվեցին օգտակար խորհուրդներ, ուշագրավ փաստեր, որտեղ ակնհայտ երևում էր քիմիայի դերը:
 
Հատկապես հետաքրքիր էր Ռավելի «Բոլերո» ստեղծագործության ստեղծման պատմությունը, թե ինչպես անձրևի կաթիլների պարբերաբար կրկնվող ձայնը ծնունդ է տվել հանճարեղ «Բոլերոյին»: 
Ներկաները նշեցին, որ հաճելի, ուսանելի, հետաքրքրաշարժ դաս-միջոցառում էր:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.