News

Շարադրության միջազգային մրցույթ Ստեփանավան քաղաքում

Educational 2014-04-25

Մարտի 8-ին Ստեփանավան քաղաքում կայացավ շարադրության միջազգային մրցույթ անգլերեն լեզվից, որը կազմակերպվել էր Ամերիկյան Խաղաղության կորպուսի կողմից:
Մրցույթին մասնակցեցին ավելի քան 13 երկրներ, որտեղ գործում են  «Խաղաղության կորպուսի» գրասենյակներ: Մրցույթը բաղկացած էր 3 փուլերից՝ համայնքային, հանրապետական և միջազգային:  Առաջին փուլը անցկացվեց Ստեփանավան քաղաքի N 2 հիմնական դպրոցում կամավոր Ֆլոր Կոնստանտինոյի կողմից: Մասնակցեցին քաղաքի տարբեր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտներ:
 
Աշակերտները գրեցին ստեղծագործական շարադրություն՝ ընտրելով տրված 2 թեմաներից մեկը: Աշխատանքները  կոդավորվեցին  մրցութային հանձնաժողովի անդամների՝ Խաղաղության կորպուսի և Եվրամիության կամավորների կողմից: 

Ստեփանավանի N 2 դպրոցից մասնակցեցին 7 աշակերտներ՝  
  • Հասմիկ Գասպարյան - 5-րդ դասարան (խրախուսանք),
  • ​Ժաննա Սիմոնյան - 7-րդ դասարան (1-ին տեղ),  
  • Արփինե Ղուկասյան - 8-րդ դասարան (1-ին տեղ),  
  • Ալեքսանդր Ասուլյան - 8-րդ դասարան (3-րդ տեղ),
  • Ժասմենա Սաքանյան - 9-րդ դասարան (1-ին տեղ),  
  • Իդա Հավհաննիսյան - 9-րդ դասարան (2-րդ տեղ):

Բոլոր մասնակիցներն  ստացան վկայականներ  Խաղաղության կորպուսից և դրամական պարգևներ Ֆլոր Կոնստանտինոյի կողմից: Ժաննա Սիմոնյանի շարադրությունը 1-ին տեղ է զբաղեցրել  նաև հանրապետական փուլում:

Բոլոր 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած շարադրություններն ուղղարկվել են ք. Թիբիլիսի միջազգային փուլին մասնակցելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.