News

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. հայ մարզիկների հաջողությունները

Sports 2014-04-22

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացել են 1/8 եզրափակիչ մենամարտերը:
Պայքարի մեջ մնացած երեք հայ մարզիկներից ռինգ դուրս եկան 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը և 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
 
Ժորա Համազարյանը պարտվեց ուզբեկ Իկոբոլջան Խոլդարովին, իսկ Նարեկ Մանասյանը տարավ երկրորդ հաղթանակը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Մանասյանն առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Յուրգեն Ուլդադաջի նկատմամբ:
 
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ է դուրս եկել Անուշ Գրիգորյանը, ով 1/8 եզրափակչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Յուան Չանգին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.