News

Թող փառաբանվի հացը մեր հանապազօրյա

Educational 2013-02-28

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի V դասարանում տեղի է ունեցել դասղեկի բաց դաս, (դասղեկ՝ Ա. Ալեքսանյան) թեման` «Թող փառաբանվի հացը մեր հանապազօրյա»:

Ուսուցչի նպատակն էր աշակերտների ուշադրությունը բևեռել այն բանին, թե ինչ դժվարությամբ է ստեղծվում հացը, ի՞նչ ճանապարհ է անցել և ի՞նչ նշանակություն ունի այն մարդկության համար: Որ այն ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք, բարության, բարեկամության, մարդկային փոխհարաբերությունների խորհրդանիշ: Ուսուցիչն իր նպատակին հասավ հացի հետ կապված ավանդազրույցների, գրողների  ստեղծագործություննորի, երեխաների անկեղծ խոսքերի շնորհիվ: Էքզյուպերիի իմաստուն խոսքը հաստատում էր այդ միտքը. «Հա՜ց, դու ամենազոր, ես քեզ դիմում եմ որպես նյութական բարության, որպես շնչավորի, որ դու միշտ լինես, հարատևես, չվերջանաս, քանզի քո վերջանալը մեր անվերջանալի վիշտը կնշանակեր...»:

Այնուհետև ուսուցչուհին թեման կապեց մեր երկրում արդի խնդրահարույց վիճակի՝ արտագնա աշխատանքի հետ: Դասարանում երեխաներ կան որոնց հայրերը մեկնել են այլ երկիր՝ «մի կտոր հաց վաստակելու»:  Նրանք բոլորն էլ մի ցանկություն էին արտահայտում՝ որքան հնարավոր է շուտ վերադառնան իրենց հայրերը ու այլևս չմեկնեն ու թողնեն իրենց միայնակ, անպաշտպան:
 
Վերջում անակնկալ էր սպասվում. դասի ավարտին դասալսողների սեղաններին հայտնվեցին չոր հացից պատրաստված համեղ ուտեստներ:
 
Երեխաները համոզվեցին, որ հացի մնացորդները դեն նետել չի կարելի, հացը սուրբ է, հացը մեր սրբությունն է, մեր պարզությունը ու ... մեր պատմությունը:
       
Մասնագիտակցված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն
Ա.Հայրապետյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.