News

«Մա´յր իմ, անուշ ու անգին» խորագրով միջոցառում Փարաքարի հիմնական դպրոցում

Educational 2014-04-17

Փարաքարի հիմնական դպրոցի աշակերտները` դասղեկ Գ. Աղեկյանի ղեկավարությամբ, կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում` «Մա´յր իմ, անուշ ու անգին» խորագրով:
Որքա~ն նման են միմյանց մայրերը,  աշխարհի բոլոր մայրերը… Իրենց անքուն գիշերներով ու բազում հոգսերով, մանկական ժպիտից ստացած իրենց անպատմելի հրճվանքով ու զուտ մայրական հպարտությամբ, իրենց վեհ պատասխանատվությամբ: Դարեր ի վեր, բոլորի պես, մեր ժողովուրդն էլ ամենանվիրական հասկացությունները բնորոշել է «մայր» բառով: Ասում ենք`  Աստվածամայր, Մեծ մայր, Մայր հայրենիք, Մայր Արաքս, Մայրենի լեզու…
 
Երեխաների շուրթերից հնչում են մորը նվիրված հայ բանաստեղծների քնարական, հուզառատ բանաստեղծությունները: Հինգերորդ դասարանցիները իրենց ասմունքով, երգերով, շվիի ու դուդուկի հուզառատ հնչյուններով հուզեցին միջոցառման մասնակիցներին, որը միահյուսվում էր երեխաների սրտից բխած անկեղծ խոստովանությամբ «Սիրում եմ քեզ, մա´մ ջան»:
 
Մորս արցունքի պարզությունն ունեք,
Գոհար կաթիլներ` գարնան անձրևի,
Դուք մորս կաթի քաղցրությունն ունեք,
Զմրուխտյա ջրեր` մեր աղբյուրների:
 
Այս միջոցառումն երեխաների երախտիքի խոսքն է ուղղված իրենց «մինուճար» մայրերին`  նրանց անհոգ, ուրախ, երջանիկ տեսնելու ակնկալիքով: Միջոցառումը ուղեկցվում էր թեմային համահունչ գեղեցիկ սահիկներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.