News

Միջոցառում «Մեր սրբասուրբ լեռն Արարատ» խորագրով

Educational 2014-04-17

Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցի 6 «բ» դասարանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Վասիլյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր ցերեկույթ, որը կրում էր «Մեր սրբասուրբ լեռն Արարատ» խորագիրը:
Արարատ լեռը հայ ժողովրդի ազգային գիտակցության և երազանքների սրբազան խորհրդանիշն է, որ երգել ու փառաբանել են բազմաթիվ հայ ու օտարազգի բանաստեղծներ հնագույն դարերից մինչև մեր օրերը: Աշակերտները գեղեցիկ ասմունքով, երգ ու պարով համեմեցին ցերեկույթը, բոլորի կարոտները, ցավոտ երազանքները տարան, հասցրեցին մեր Բիբլիական Արարատին: Մեր կարոտների  ծուխն աննկատ հասավ Արարատի գագաթի հավերժական ձյունին, բայց այդ ջերմ կարոտից չհալվեց ձյունը՝ Արարատի սառած արցունքը, որը ցած չի գալիս, որպեսզի հալչի, ուրիշ մի ջերմություն է պետք և այն կգա անպայման: Այսօր դումանն ու մուժն է պատել  Արարատին, վաղը արև կլինի, պայծառ, շենշող արև…Կգա այդ օրը և աշխարհի չորս ծայրերում կհնչեն հայոց եկեղեցիների սուրբ պատարագի հնչյունները՝ ի լուր աշխարհի ազդարարելով Արարատի` մեր ժողովրդի հավերժության, լինելիության խորհրդանիշի տունդարձը:
 
Ցերեկույթն ավարտվեց միասնության շուրջպարով և այն հաստատ համոզմամբ, որ պիտի ծածանվի մեր եռագույնը Արարատի կատարին, ու պիտի հայը շուրջպար բռնի մեր սուրբ լեռան փեշերին:
 
Ներկաներն ականատես եղան հայրենասիրական մի միջոցառման, որը մեծ լիցքեր հաղորդեց և բոցավառեց բոլորի սրտերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.