News

Բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից

Educational 2014-04-17

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում ապրիլի 11-ին տեղի ունեցավ համադրված դաս մայրենի և հայոց եկեղեցու պատմություն առարկաներից: Դասի թեման Ա.Պարսամյանի «Մեր լավաշ հացը»: Դասարանը խմբերի էր բաժանված և աղ ու հացով դիմավորեց հյուրերին:
Կազմակերպչական մասն ապահովելուց հետո, ուսուցչուհի Նարինե Երվանդյանը զարգացնող հարցերով ակտիվացնում է դասարանը,  ապա մտագրոհ է կազմակերպվում լավաշ բառի շուրջ: Արտասանվում է ստեղծագործությունը, ապա ուշադրություն է դարձվում տրամաբանական շեշտին:
 
Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչը` Աշոտ Քոչարյանը, աշակերտներին հարցնում է, թե հայոց եկեղեցու պատմության ընթացքում, ե՞րբ և ի՞նչ առումով են անդրադարձել, հիշատակել հաց բառը: Աշակերտները մտորում են, ամեն թիմ մի պատմություն է հիշում և ներկայացնում են:
 
Դասարանն ուսուցրուհի Նարինե Երվանդյանի առաջարկով ամփոփում է դասաժամին արվածը քառաբաժանի միջոցով. պարզում են, թե ինչ լսեցին, ինչ հասկացան, ինչ տեսան, ինչ զգացին:
 
Թիմերը գնահատվում են և տնային աշխատանք է հանձնարարվում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.