News

«Ո´չ բռնությանը» խորագրով բաց դաս Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում

Educational 2014-04-16

Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի հոգեբան Անահիտ Կարապետյանը հատուկ դաս էր հայտարարել: Հրավիրվել էին ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաև հատուկ հյուրեր` Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները:
Նա կազմակերպել էր հոգեբանական սեմինար` «Թրաֆիքինգ» թեմայով: Սեմինարի նպատակն էր դեռահասներին և անչափահասներին տեղեկացնել, թե ինչ է «Սպիտակ ստրկությունը», հարկադիր աշխատանքը, մարդավաճառությունը, երեխաներին շահագործելը:
Դասասենյակի ձևավորումը ևս խոսուն էր: Պատերին փակցված էին պաստառներ, որոնք ունեին սեմինարին համապատասխան վերնագրեր` «Վե´րջ հարկադիր աշխատանքին», «Ո´չ  Սպիտակ ստրկությանը», «Ո´չ  բռնությանը»:
 
Սեմինարն ընթանում էր սահիկահանդեսի զուգորդմամբ: Ներկաները  դիտեցին տեսաֆիլմ` «Մ´ի դատիր, զգուշացի´ր, դա կարող է պատահել քեզ հետ» խորագրով:
 
Որպես եզրափակում` ցուցադրվեց «Վերադարձ տուն» տեսաֆիլմը: Միջոցառումն ուսանելի էր. երեխաները իրազեկվեցին իրենց իրավունքների մասին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.