News

Միջոցառում նվիրված Կոմիտասի 145 ամյակին

Educational 2014-04-16

Գարնանային ուրախ տրամադրություն էր տիրում Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոցում: Տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Նաիրա Անտոնյանը կազմակերպել էր համադպրոցական միջոցառում` նվիրված Հայոց երգի վեհափառ Կոմիտասի ծննդյան 145- ամյակին:
Հանդիսությունների դահլիճը ձևավորված էր կոմիտասյան դարաշրջանին բնորոշ դեկորներով: Հանդիսատեսը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն:
 
Դահլիճում լսվեց Կոմիտասի ձայնը` <<Կռունկ ուստի կուգաս>>: Բեմադրությունը ներկայացնում էր Կոմիտասի ծնունդը, մանկությունը, երիտասարդությունը խելագարությունը և Հայոց եղեռնը ներկայացնող դրվագները: Միջոցառման ընթացքում դպրոցի երգչախումբը` խմբավար Օ.Հովհաննիսյանի գլխավորությամբ կատարեցին Կոմիտասի անզուգական երգերից` ազգային ոգով պարուրելով ներկաներին:
 
Միջոցառումը ավարտվեց Կոմիտասի <<Կաքավիկ>> երգի կատարումով, որին ձայնակցեցին դահլիճում գտնվող ներկաները: Դպրոցի տնօրեն Հ. Հովհաննիսյանը ընդգծեց կոմիտասյան արվեստի մեծության արժեքը և շնորհակալական խոսքեր ուղղեց աշակերտներին և կազմակերպիչներին` հետաքրքիր, ուսանելի միջոցառում կազմակերպելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.