News

Մրցույթ «Տեխնոլոգիա» առարկայից

Educational 2014-04-15

Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում հերթական միջոցառումն էր: Այս անգամ երկու 7-րդ դասարանների միջև տեղի ունեցավ մրցույթ «Տեխնոլոգիա» առարկայից:
Միջոցառումը հագեցած էր նորագույն տեխնոլոգիանների օգտագործմամբ:
 
Ցուցադրվեցին գեղագիտական մեծ արժեք ներկայացնող աշխատանքներ` քարից, փայտից, ազնիվ մետաղներից: Աշակերտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին:
 
Իրենց գիտելիքներով գերազանցում էին մեկը մյուսին: Իսկ մրգային և բանջարեղենային աղցանների պատրաստման մեջ աղջիկները ցուցաբերեցին իրենց գեղագիտական ճաշակը` հմտորեն ու ճաշակով ձևավորելով դրանք:
 
Հնչեցին օգտակար խորհուրդներ սննդամթերքի և պատրաստման մեջ վարքի կանոնների մասին: Սեղանի ճիշտ սպասքադրման և վարքի կանոնների մասին ներկայացվեց բեմականացում:
 
Տղաները կարողացան ճիշտ ներկայացնել փականագործական գործիքների տեսակների օգտագործման բնագավառների, դազգահների տեսակների, մետաղների և փայտի մշակման ձևերի մասին ունեցած գիտելիքները:
 
Տղաները վարպետորեն մասնակցեցին կոճակներ կարելու և կարտոֆիլ մաքրելու մրցույթին: Միջոցառումը հետարքիր և ուսանելի էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.