News

Տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ...

Educational 2014-04-15

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ զորավար Անդրանիկի հուշարձանի տարածքում Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի թվով 30 աշակերտներ ուսուցիչների հետ մասնակցեցին պուրակի մաքրման աշխատանքներին:
Աշակերտները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ լծվել էին բարեկարգման ու մաքրման աշխատանքներին: Աշակերտներին  օգնության եկան Գյումրիում տեղակայված տանկային 55035 զորամասի զինվորները: Խանդավառությունը մեծ էր, աշակերտները  փորեցին ծառաբներ, ծառերի վրա տեղադրեցին թռչունների բներ, կատարեցին աղբահանություն:
 
Շաբաթօրյակին մասնակցում ին նաև հարևան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտները: Յուրօրինակ մրցակցություն էր ծավալվել աշակերտների միջև: Աշխատանքների ավարտից հետո աշակերտները մեծ գոհունակությամբ հեռացան տարածքից, զգալով իրենց աշխատանքի բերկրանքը: Կատարված աշխատանքները նպաստեցին պատմամշակութային արժեքների պահպանման, պատանիների ու երիտասարդների քաղաքացիական և ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի բարելավմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.