News

«Չարի վերջը» խորագրով միջոցառում Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2014-04-15

Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի դահլիճում տրամադրությունը տոնական էր: Ներկայացվեց տիկնիկային բեմականացում՝ «Չարի վերջը» խորագրով: Դահլիճից հնչած ծափահարությունները ոգևորեցին բեմ բարձրացող բեմականցման հեղինակին:
Դժվար է ասել, թե ինչ գույն ունի մանկությունը, որովհետև մանկության հետ կապված ամեն մի հուշ իր գույնն ունի: Մանկությունը պայծառ լույսով լցված աշխարհ է. ինչ խոսք, այսօր տիկնիկային հրաշալի ներկայացումը մանկության տարիներից մի հիանալի հուշ կթողնի: Մանկությունը հեքիաթ է, իսկ երեխաները այդ անսովոր ու գեղեցիկ մոլորակի ժամանակավոր բնակիչներն են: Մի գեղեցիկ օր երեխաները կթողնեն այդ հեքիաթային, տիկնիկային աշխարհը և կգնան գտնելու իրենց իրական աշխարհը: Քանի դեռ նրանք այս զարմանահրաշ, տիկնիկներով, հեքիաթներով լեցուն աշխարհում են, պարուրենք նրանց սիրով, ջերմությամբ ու բարությամբ:
 
Դահլիճում կազմակերպված տիկնիկային ներկայացումը վկայեց, որ աշակերտները կարիք ունեն այսպիսի միջոցառումների, որպեսզի մանկության փոքրիկ մոլորակում միշտ ամառ լինի, բարությունը չլքի մարդկանց, և ծիծաղը օրվա խորհուրդը դառնա:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.