News

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրեր` Երևանի թիվ 48 դպրոցում

Educational 2013-02-27

Փետրվարի 19-ին և 21-ին Երևանի Մ. Մանուշյանի անվան հ. 48 հիմնական դպրոցում նշվեցին Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերը: Աշակերտները միմյանց նվիրում էին գրքեր, հնչեցնում մայրենիի կարևորության մասին ասույթներ: Դպրոցի բարձր դասարանի աշակերտները գրքեր նվիրեցին տարրական դասարանների աշակերտներին հայոց լեզվի ուսուցչուհի Թագուհի Մելքոնյանի ուղեկցությամբ:

Տարրական դասարանի աշակերտները, շրջելով դասարանից դասարան, Մայրենին սիրելու ուղերձ էին հղում, որը փակցվում էր տվյալ դասասենյակի պատին: Ուղերձը հղում էին Վռամշապուհ թագավորի և Մեսրոպ Մաշտոցի կերպարները մարմնավորած փոքրիկ  աշակերտները: «Մայրենի լեզվի» օրվա միջոցառման կազմակերպիչն էր դասվար Հասմիկ Շահվերդյանը, ում շնորհիվ տարրական դասարաններում իշխում էր իրական տոնի զգացողություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.