News

Գարնանային հանդես Տիգրանակերտ կրթարանում

Educational 2014-04-15

Արագյուղի Տիգրանակերտ կրթարան միջնկարգ դպրոցի երիտասարդ ուսուցչուհի Քրիստինե Մեջլումյանն իր սաների հետ տարերքի մեջ էր… Փոքրիկներն ավելի գունեղ են դարձնում ինքնատիպ ու անկրկնելի ձևավորված դահլիճը: Մեծ ուսուցչապետի մեծադիր նկարից հառնող հայացքի ներքո, կարծես ‹‹Այբբենարանից›› թևածում են տառերը՝ ջերմացնելով դահլիճը:
Երեխաների շուրթերին հնչում են երգերը՝ ‹‹Արդեն մե՜ծ եմ››, ‹‹Մեծացել եմ…››, ‹‹Այբուբենի տառերը››: Հանդեսի հերոսները պատմում են, երգում, արտասանում: Պարում են հեքիաթների բարի հերոսների հետ, ներկայացնում բեմականացված հատվածներ:
 
Իրենց փոքրիկ քայլերով նրանք բարձրանում են ‹‹Հեքիաթ-այբուբեն›› նավակը: Նավապետ Գեղամը ղեկն ուղղում է դեպի ‹‹Հրաշք››  աշխարհը, կռվում են ծովահենների հետ… փրկում ‹‹Մայրենին›› և հաղթանակած դուրս գալիս՝ գիտելիքների անեզր ծովում լողալու ակնկալիքով...
 
Միջոցառման վերջում լսվում է դպրոցի տնօրեն՝ Ա. Պետրոսյանի խրախուսող խոսքը: Նա պատգամում է աշակերտներին, որ գիտելիքների անեզր ծովում լողալով մեր ոսկեղենիկ մայրենին որպես փարոս ուղեկցի նրանց դեպի մեծ կյանք:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.