News

Դաս-միջոցառումը նվիրված էր Սիամանթոին

Educational 2014-04-15

Օրերս Պռոշյանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Ատոմ Յարճանյանի (Սիամանթո) ծննդյան136-ամյանկին:
Դաս-միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լաուրա Հակոբյանը՝ 11-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
 
Ուսուցչուհին ներկայացրեց Սիամանթոյին՝ իբրև հայոց կոտորածների ժամանակակից ու վերապրող,որի ստեղծագործության միակ թեման էր Հայաստանի ճակատագիրը:
 
Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին կենսագրական տեղեկություններ Սիամանթոյի կյանքից ու գործունեությունից: Այնուհետև նրանք արևմտահայերենով կատարեցին Սիամանթոյի բանաստեղծությունները: Ներկաները ունկնդրեցին Սիամանթոյի «Արցունքներս» և «Աղոթք» բանաստեղծությունները երգի տեսքով՝ Վահրամ Թաթիկյանի կատարմամբ: Դիտեցին տեսաֆիլմ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի և փոթորկահույզ ժամանակահատվածին՝ 1915 թվականի ջարդերին ու կոտորածներին, որը և Սիամանթոյի ստեղծագործության հիմնական թեման էր:
 
Վերջում 11-րդ դասարանի աշակերտ Համլետ Հովհաննիսյանը «Կիլիկիա» երգի կատարումով հուզեց բոլորին:
 
Դպրոցի տնօրեն Մ. Ավետիսյանը շնորհավորեց աշակերտներին՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.