News

Դորա Սերվիարյան-Կյունի համերգը և ֆիլմի ցուցադրությունը՝ Երևանում

Featured 2014-04-15

Հայազգի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունը, ով չորրորդ անգամ է Հայաստանում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ապրիլի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնեն Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:
Հաջորդ օրը` ապրիլի 19-ին, անվանի դաշնակահարուհին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում կներկայացնի Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր (2003թ.) իր իսկ հեղինակած «Խաչատրյան» (2003թ.) լիամետրաժ վավերագրականը` պատմող մեծանուն կոմպոզիտորի մասին, տեղեկացնում են ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
 
«Ֆիլմիս հանդիսատեսը հիմնականում երիտասարդությունն էր և նրանք, լինելով անտեղյակ հայ մեծ կոմպոզիտորի կյանքից, դիտելիս հուզվում ու լալիս էին: Ֆիլմի ամբողջ ընթացքում հնչում է Խաչատրյան: Սա նպատակ ունի պրոպագանդելու կոմպոզիտորին ու ապացուցելու, որ Արամ Խաչատրյանը «Սուսերով պարից» առավել գեղեցիկ ստեղծագործություններ ունի»,- ասաց Դորան:
 
Նա նաև հավելեց, որ ֆիլմի պատրաստման համար կադրեր է ձեռք բերել դեռ ՀԽՍՀ-ի տարիներին: Իսկ այժմ ցանկություն ունի անդրադառնալու Սերգեյ Փարաջանովի կյանքին:
 
Միջազգային հանրությանը հայտնի լինելով որպես Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի առաջատար մեկնաբան` Դորա Սերվիարյան-Կյունը (1996թ. ASV-ում) իրականացրել է ստեղծագործության ձայնագրությունը Հայաստանում: Թողարկված ձայներիզն առանձնանում է իր լիարժեք հայկականությամբ. մասնավորապես` ձայնագրությունն իրականացվել է Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Դորա Սերվիարյան-Կյունին նվագակցում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.