News

ԳԴՀ դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Նադյա Լիշտենբերգերը Գյումրու թիվ 25 դպրոցում

Educational 2014-04-14

Օրերս Գյումրի էր այցելել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Նադյա Լիշտենբերգերը: Իր այցի շրջանակներում տիկին Լիշտենբերգերը այցելեց Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց, որտեղ որպես երկրորդ օտար լեզու դասավանդվում է գերմաներենը: Հյուրը լսել էր դպրոցի մասին և որոշել էր անձամբ ծանոթանալ դպրոցին:
Տիկին Լիշտենբերգերին դպրոցի մուտքի մոտ դիմավորեցին դպրոցի տնօրեն Գագիկ Ստեփանյանը, գերմաներենի ուսուցչուհի Սոնա Ղազարյանը և մի խումբ աշակերտներ:
 
Ջերմ ընդունելությունից հետո տիկին Լիշտենբերգերը շրջեց դպրոցում, դասարաններում, ծանոթացավ ուսուցիչների և աշակերտների հետ, նրանց առօրյային, գերմաներենով զրուցեց նրանց հետ: Նա լավ տպավորություններով հարժեշտ տվեց բոլորին և խոստացավ դպրոցին աջակցել ժամանակակից գրքերով և ամսագրերով:
 
Հաջորդ օրը «Berlin Art» մշակութային կազմակերպության կողմից կազմակերպված էր միջոցառում՝ նվիրված պոեզիայի օրվան: Գյումրու թիվ 25 դպրոցից գերմաներենի լավ գիտելիքներ ունեցող մի քանի աշակերտներ մասնակցում էին միջոցառմանը: Մասնակցում էր նաև տիկին Լիշտենբերգերը: Միջոցառումը ընթանում էր գերմաներենով և հայերենով:
 
Տիկին Լիշտենբերգերի խոստումը չուշացավ և օրերս Գերմանիայի դեսպանատան կողմից դպրոց ուղարկվեց գերմաներեն ամսագրեր և գրքեր, որոնք կծառայեն մեր աշակերտներին, հնարավորություն տալով  տեղեկացված լինել Գերմանիայի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին, գիտական և մշակութային նորություններին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.