News

Միջոցառումներ Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-14

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոցը Հայաստանի այն սակավաթիվ դպրոցներից է, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն լեզուն: Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է: Հայաստանում իրականացվում է բազմաթիվ ճանաչողական միջոցառումներ:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Դպրաբակում մարտ ամսին մեկնարկեց և օրերս եզրափակվեց միջոցառումների շարքը: Այս միջոցառումների շրջանակում մարտ ամսին կազմակերպվեցին շաբաթներ՝ նվիրված Ֆրանսիայի հարուստ պատմությանը և հայ համայնքի դերին, ֆրանսիացի գրողներին: Կազմակերպվեց Շառլ Պերոյի հեքիաթների շաբաթ և «Ֆրանսիայի ճամփեքով» խորագիրը կրող պաստառի մրցույթ:
 
Եզրափակիչ միջոցառումը կրում էր «Ես սիրում եմ քեզ, Ֆրանսիա» խորագիրը: Մասնակցում էին V-ХΙ դասարանների աշակերտները: Միջոցառումը բացվեց Ֆրանսիայի հիմնի կատարմամբ: Նրանք ֆրանսերենով ներկայացրին Ֆրանսիայի պատմությունը, արտասանեցին բանաստեղծություններ՝ Ժակ Պրեվերի, Պոլ Վեռնելի:
 
V-VΙ դասարանի աշակերտները բեմադրեցին «Նելլիի ծննդյան օրը» ներկայացումը: Աշակերտները խոսում էին գրագետ, շեշտադրված և գեղեցիկ: Կարծես Ֆրանսիայի մի փոքրիկ կտոր էր տեղափոխվել Դպրաբակ: Ու Մոնբլանից իջնող զով քամին էր պտտվում ընդարձակ դահլիճում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.