News

Միջոցառում - մրցույթ Ստեփանավանի թիվ 2 դպրոցում

Educational 2014-04-14

Օրերս Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարրական դպրոցի հերթական մրցույթը: Այս անգամ մրցույթը վայելչագրությունից էր: Մասնակցում էին III և IV դասարանների յոթ աշակերտներ, որոնք հաղթող էին ճանաչվել դասարանական մրցույթներին: Դպրոցում կարևորվում է ոչ միայն մաքուր, գրական հայերենով գեղեցիկ խոսելը, այլև վայելուչ գրելը:
ժյուրիի կազմում, ուսուցիչներից բացի, ընդգրկված էր նաև 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ջիլավյանը, որի օրինակելի ձեռագիրը ցուցադրվեց բոլորին: Մրցույթն ընթացավ երեք փուլերով: Առաջին փուլում տրված նկարից մասնակիցներն առանձնացրին հանձնարարված քանակով բառեր, երկրորդ փուլում այդ բառերով կազմվեցին նախադասություններ, իսկ երրորդ փուլում՝ տեքստ:
 
Ստուգման սանդղակում կարևորվում էր և՛ վայելչագրությունը, և՛ ուղղագրությունը, և՛ աշխատանքի կատարման հստակությունը: Բարձր միավորներ հավաքած երեք աշակերտները զբաղեցրին առաջին,երկրորդ և երրորդ տեղերը: Խրախուսանքի արժանացան նաև մի քանի հանդիսատես աշակերտներ:
 
Հաղթողները և բոլոր մասնակիցները պարգևատրվեցին համապատասխան նվերներով և գովասանագրերով, որոնք նախատեսվել էին դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանի կողմից: Երեխաներն անհամբեր սպասում են հաջորդ՝ ընթերցանության մրցույթին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.