News

Գարնանային հանդես Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2014-04-14

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի նախակրթարանի ավագ խմբի սաների ելույթը նվիրված էր գարնանն ու մայրերին: Դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճը լի էր, ներկաները ունկնդրեցին նախակրթարանի սաների թոթովախոս ելույթը: Երեխաների ասմունքը երգն ու պարը լցրել էր դահլիճը: Գեղեցիկ և գարնանը համահունչ պիտույքներով զարդարված բեմից փոքրիկները զարմացրեցին ներկաներին իրենց գեղեցիկ խոսքով, գունաgեղ հանդերձանքով և անկաշկանդությամբ:
Իսկ ցուցադրված բեմականացումը հիացրել էր բոլորին: Հրաշամանուկները կարողացան շատ գրագետ ներկայանալ: Հսկայական և զգալի աշխատանք էր կատարված դաստիարակների կողմից: Իսկ սաների ուրախությունն ու ջերմությունը փոխանցվել էր ներկաներին: 
 
Փոքրիկները կարողացան իրենց ասմունքով շնորհավորել իրենց մայրիկների ու տատիկներին: Դաստիարակներ Անիի և Կարինեի հետևողական և բարեխիղճ աշխատանքը տվել էր իր արդյունքը` որի ականատեսն էին ներկաները:
 
Իսկ ավագ խմբի սաների ելույթից հետո բեմ բարձրացան նախակրթարանի փոքրերի խումբը: Փոքրիկների հանդերձանքը հիշեցնում էր գանրանային ծաղկած բուրաստան: Յուրաքանչյուր փոքրիկ սանուհու հագուստ հիշեցնում էր գարնանային որևէ ծաղիկ՝ ձնծաղիկ, մանուշակ, կակաչ: Իսկ տղաների հագուստները՝ բզեզի, մեղվի, թռչունների: Փոքրիկների խումբը գարնանային երգվ սկսեց ելույթը, կարողացան շատ գեղեցիկ պարել զույգերով: Յուրաքանչյուր «ծաղիկ» իր խոսքն ուներ, ասմունքի ընթացքում հերթականությանն էին հետևում փոքրերի խմբի դաստիարակները՝ Անուշն ու Սուսաննան: Փոքրիկները կարողացան բեմականացնել «Գարնանային փոքրիկ այգի» բեմականացումը:
 
Հանդիսատեսը շունչը պահած հետևում, լսում և ուրախանում էր յուրաքանչյուր ելույթից հետո: Ծնողները ուրախ էին իրենց երեխաների հաջողություններով, իսկ դաստիարակներն ու տնօրինությունը հպարտության մի այլ զգացումով էին հետևում ելույթների ողջ ընթացքին:
 
Գոհացուցիչ էր արդյունքը, երջանկության մի այլ զգացողություն էր տիրում դպրոցի դահլիճում: Շնորհակալական խոսքով հանդես եկան ներկա գտնվող ծնողները, տատիկները:
 
Դպրոցի տնօրեն Ս. Համբարձումյանը, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորեց բոլոր կանանց և մայրերին, շնորհակալություն հայտնեց դաստիարակներին իրենց կատարած լավագույն աշխատանքի համար, իսկ սաներին մաղթեց քաջ առողջություն և նորանոր ելույթներ մեր դպրոցի հարկի տակ:
 
Ելույթից հետո բոլորը շտապեցին դահլիճի հետնամասում տեղադրված ցուցահանդեսը դիտելուն: Փոքրիկները նկարվեցին ծնողների, դաստիարակների հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.