News

Միջոցառում՝ նվիրված «Լուվր» թանգարանային համալիրին

Educational 2014-04-11

Հաղարծինի միջնակարգ դպրոցում կայացավ «7 և 37 հրաշալիք» խորագրով միջոցառումների շարքից 51 դասարանի դասարանական միջոցառումը՝ նվիրված Ֆրանսիայի հրաշալիքներից մեկին՝ Լուվրին: Միջոցառումը համահունչ էր ֆրանկոֆոնիայի օրերին:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Ֆրանսիայի պատմությունը՝ իր կազմավորման ժամանակներից մինչև մեր օրերը, մշակույթը, կրոնը, տեսարժան վայրերը:
 
Տեսանյութերի, լուսանկարների և գեղեցիկ պաստառի միջոցով հանգամանորեն լուսաբանվեց «Լուվր» թանգարանային համալիրի ստեղծման պատմությունը, տրվեց մանրամասն տեղեկություններ ցուցանմուշների մասին:
 
Երեխաներն անդրադարձան նաև ֆրանսիական նորաձևությանը, նշեցին այն հայ պետական գործիչների և մտավորականների անունները, ովքեր ապրել և ստեղծագործել էին Ֆրանսիայում:
 
Երեխաները ներկայացան ազգային տարազով, պարով և երգով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.