News

Միջոցառում՝ «Մայր» խորագրով

Educational 2014-04-10

Սույն թվականի ապրիլի 7-ին Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Մայր» խորագրով: Միջոցառումը պատրաստել էին դասվար Նարինե Սարգսյանը և III «ա» դասարանի աշակերտները:
Դահլիճում թևածում էր գարնանային տրամադրությունը: Խոսուն և գրավիչ էր դահլիճի ձևավորումը: Թղթից պատրաստված ծաղիկներով կազմել էին «Մայր» բառը:
 
Հուզիչ էր աշակերտների ասմունքը, երգերն ու պարերը: Գարնան զարթոնքով ու բերկրանքով էր լցված հանդիսատեսների հոգիները: Գարուն բերող երեխաների գեղեցիկ, անկաշանդ խոսքը մտավ ներկաների սրտերը և պարուրեց նրանց գարնան թովչանքով:
 
Իր բարեմաղթանքներն ու հիացմունքի խոսքերն ասացին դպրոցի տնօրեն` Նաիրա Նիկողոսյանը, փոխտնօրեն`Ալինա Բադալյանը ևս մեկ անգամ շնորհավորելով բոլոր մայրերին`մաղթելով նրանց մշտադալար գեղեցկություն և քաջառողջություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.