News

Եզրափակվեց մայրենի լեզվին նվիրված միջոցառումների միամսյակը

Educational 2014-04-10

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում մայրենի լեզվին նվիրված միջոցառումների ցանկը համալրվեց փետրվար ամսին առաջին փուլի մեկնարկը տրված և դպրոցում ավանդույթ դարձած վայելչագրության մրցույթով:
Մրցույթն անցկացվել է ուսումնական մասով փոխտնօրեն Ա. Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Նախապես ընտրվել էր  ստուգող հանձնաժողովը:
 
Մրցույթը եռափուլ էր, անցկացվեց տարրական դասարանների (II-IV) աշակերտների միջև: Յուրաքանչյուր հաջորդ փուլի առաջադրանք  նախորդից առավել տարողունակ էր, ծավալուն և խրթին` համեմված ուղղագրությանը վերաբերող վարժություններով: Մրցույթի վերջին փուլն ավարտվեց ապրիլի 7-ին` նվիրվելով մայրության և գեղեցկության միամսյակի ավարտին:
 
Ի վերջո անաչառ ժյուրին, ընտրեց լավագույն 9 աշխատանք, որոնք փակցվեցին հատուկ նախատեսված ցուցապաստառին: Իսկ  հաղթող  աշակերտները  պարգևատրվեցին մրցանակներով: 
 
Մայրության և գեղեցկության միամսյակը ունեցավ իր գեղեցիկ եզրափակումը: Աշակերտները բոլոր կանանց և մայրերին մաղթեցին հարատև երջանկություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.