News

Գարնանային միջոցառում Հրազդանի թիվ 12-րդ դպրոցում

Educational 2014-04-10

Հրազդանի թիվ 12-րդ դպրոցի 5-րդ «գ» դասարանում «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագրի շրջանականերում անցկացվեց օրինակելի դասղեկի ժամ`«Ծառեր տնկող մարդը» խորագրով:
Դասի սկզբում աշակերտները դիտեցին տեսաֆիլմ Էդգար Բուֆիեի մասին, թե ինչպես էր մենակ ապրում ամայի վայրում և ծառեր տնկում չորացած հողում: Որոշ ժամանակ անց այդ անապատը վերածվեց անտառածածկ տարածքի: Ֆիլմը ուսուցողական էր և դաստիարակչական մեծ նշանակություն ուներ:
 
Աշակերտները  սովորեցին անտառի օգտակար հատկանիշների մասին, թե ինչպիսի դրական ազդեցություն ունի անտառը բնության, շրջակա միջավայրի, մարդկանց վրա: Նրանք հասկացան, որ մարդը կարող է Աստծո նման արարիչ լինել, ոչ թե ավերիչ:
 
Ապա խոսեցին իրենց զգացողությունների մասին, դասղեկ Մ. Մարգարյանի կազմակերպած խաղի միջոցով պատասխանեցին թեմային վերաբերող հարցերին, խոսեցին պտղատու և ոչ պտղատու ծառերի նշանակության, օգտակարության մասին: Աշակերտները եկան այն եզրահանգման, որ հետևելով ֆիլմի հերոսի օրինակին` նրանք  շատ բաների կարող են հասնել կյանքում:
 
Ասացին ժողովրդական ասացվածքներ բնության և ծառի մասին, արտասանեցին Հ. Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը, բեմադրեցին Ի. Կռիլովի «Տերևները և արմատները» առակը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.