News

Միջոցառումների շարք՝ նվիրված Ջրի համաշխարհային օրվան

Educational 2014-04-09

Վանաձորի Ս. Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի բնագիտական մասնախումբը և գրադարանավարը համատեղ կազմակերպեցին միջոցառումների շարք՝ նվիրված Ջրի համաշխարհային օրվան:
Իրականացվեց այց ջրազտիչ կայան, որտեղ աշակերտները տեսան, թե ինչպես է մաքրվում և բնակչությանը հասցվում խմելու ջուրը: Ապա տեղի ունեցավ միջոցառում և սլայդ-ներկայացում ՝ «Մոլորակի արյունը» վերնագրով. տարբեր դասարաններից ընտրված աշակերտների մասնակցությամբ ներկայացվեց ջրի կենարար նշանակությունը մոլորակի և մարդկության համար, բերվեցին անվանի մարդկանց ասույթներ ջրի մասին, ցուցադրվեց ջրազտիչ կայանի աշխատանքը, որին ականատես էին եղել իրենց այցի ժամանակ:
 
Աշակերտների ուշադրությունը հրավիրվեց նաև ջրային պաշարների ճիշտ և խնայողական օգտագործմանը «բրեյն-ռինգ»՝ «Ջրոլորտ» թեմայով. առանձնակի հետաքրքիր անցավ այս խաղը, որին մասնակցում էին V դասարանի աշակերտները: Թիմային խաղի ժամանակ նրանք դրսևորեցին իրենց կոլեկտիվ աշխատելու ունակությունը և կարողացան ճիշտ պատկերացում կազմել թեմայի մասին: Առաջադրված հարցերն օգնում էին նրանց արագ, ճկուն մտածելուն և գիտելիքների հարստացմանը:
 
Այս միջոցառումների շարքի շնորհիվ աշակերտներն այսուհետ էլ ավելի ուշադրություն կդարձնեն ջրին և խնայողաբար կօգտագործեն այն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.