News

Միջոցառում Հրազդանի թիվ 2 դպրոցում

Educational 2014-04-09

Մեր մայրերը գալիս են հավերժից ու գնում են դեպի հավերժություն: Դարեր ի վեր մեր մայրապաշտ ժողովուրդը ամենանվիրական հասկացությունները բնորոշել է «մայր» բառով: Անշուշտ, ամենայն սուրբ ու թանկ բանը միայն մորն է համարժեք:
Եվ հարազատ այս թեման կրկին թևածում էր Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում: Միջոցառումը կազմակերպել էր 4 «ա» դասարանի դասղեկ Արմինե Սարգսյանը: 
 
Աշակերտների` մորը ձոնված երգերում ու բանաստեղծություններում մայր- աստված իմաստուն խորհուրդն էր թևածում ու տարածվում դահլիճում, ներդաշնակվում հնչող հոգեպարար երաժշտությանը, դառնում թախիծ, կարոտ, հպարտությամբ ու ջերմությամբ համակում հանդիսատեսի հոգին:
 
4 «ա» դասարանի աշակերտ Մենուա Հունանյանը ներկաներին հիացրեց իր երգով, որն իր մեջ պարունակում էր անսահման սիրո և ջերմության ելևէջներ՝ երգեցիկ, ականջ շոյող, հարուստ զանազան նրբերանգներով:
 
Լուսաթրթիռ օրվա կենսառաք շողերն էր փռվել դպրոցի վրա, գարունն իր տիրությունն էր հաստատել: Ամենուրեք զարթոնք էր, մտքի, հոգու արթնացում, բնության պերճանք և խնդություն: Այդ արտասովոր աշխուժությունը փոխանցվեց հանդիսատեսին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.