News

Դասղեկի ժամ Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2014-04-09

Զոհված ազատամարտիկ Նիկոլայ Վանյանի ծննդյան տարեդարձն էր: Այդ կապակցությամբ հերոսի անունը կրող`Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի I «գ» դասարանում դասղեկի ժամը նվիրվեց նրանց, ովքեր զոհվեցին հանուն հայրենյաց, նրանց` մեծ կռվի ելած նորօրյա ազատամարտիկներին:
Ուսուցիչը` Ն. Հակոբյանը, հերոսի մեծադիր նկարի մոտ դասն անցկացնելով, երեխաներին պատմեց, որ Նիկոլայը ազգային փրկության և մեծ նպատակների իրականացման մարտական զինվոր դարձավ, և որ ընկածների հիշատակը սրբացնում է ժողովուրդը, հերոսներն ապրում են հետմահու:
 
Երեխաները երդվեցին, որ երբեք չեն մոռանա իրենց հերոս նախորդներին, ովքեր ապրեցին իրենց կյանքը ժողովրդի գործին նվիրելու գաղափարով, ովքեր եկան, մարտնչեցին և հավերժ մնացին ժողովրդի իմաստության, նրա ազատ ձգտումների հավերժական տարեգրության մեջ:
 
Ուսուցիչը մոտեցավ նաև նախասրահում փակցված ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների նկարներին: Համառոտ ներկայացրեց նրանց կատարած ազգանվեր գործերը, պատասխանեց երեխաներին հուզող հարցերին: Դասի վերջում աշակերտները երգեցին և ասմունքեցին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.