News

Միջոցառումը նվրված էր մայրության և գեղեցկության տոնին

Educational 2014-04-09

Օրերս Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Ցերեկույթին մասնակցում էին 7 «բ» դասարանցիները` դասղեկ Մ. Չախոյանի ղեկավարությամբ:
Տոնական զարդարված դահլիճում տիրում էր գարնանային ջերմ տրամադրություն: Աշակերտները իրենց սրտի ջերմ խոսքերն հղեցին մայրերին, տատիկներին և ուսուցիչներին: Նրանք արտահայտիչ ու հուզառատ ասմունքով, ուրախ երգ ու պարով, ջերմ շնորհավորանքներով ու մաղթանքներով իրենց մեծ սերն ու երախտագիտությունը հայտնեցին սիրելի մայրիկներին, փորձեցին թեկուզ  կարճ ժամանակով թեթևացնել նրանց հոգսաշատ կյանքը:
 
Իսկապես, անկեղծություն կար նրանց թե’ խոսքի, թե’ երգ ու պարի մեջ. այդ էին վկայում մայրերի սիրառատ, արտասվախառն ժպիտները` ուղղված զավակներին: Երգչուհի Ք. Պեպելյանի «Մայրիկ» երգի հնչյունների ներքո նրանք մայրերին և ուսուցիչներին նվիրեցին գեղեցիկ ծաղիկներ, ինչպես նաև պրոեկցիայի միջոցով ցուցադրեցին իրենց լուսանկարները մայրիկների հետ, որն ի դեպ անակնկալ էր նրանց համար:
 
Միջոցառման սկզբից մինչև վերջ դահլիճում տիրում էր ուրախ, տոնական տրամադրություն: Շնորհավորանքի խոսքեր ասացին թիվ 18 դպրոցի տնօրեն Լ. Հակոբյանը, դասղեկ` Մ. Չախոյանը: Շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր ասացին նաև ծնողները` իրենց ջերմ ու հուզիչ պահեր պարգևելու, անակնկալ մատուցելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.