News

«Գարունը և ֆրանկոֆոնիան» խորագրով միջոցառում Հրազդանի թիվ 12 դպրոցում

Educational 2014-04-08

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում 6-րդ «բ» դասարանում անցկացվեց միջոցառում` «Գարունը և ֆրանկոֆոնիան» խորագրով:
Այդ օրը դպրոցը ապրում էր հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության գաղափարախոսությամբ: Աշակերտները պատրաստել էին պատի թերթ` Ֆրանսիայի պետական խորհրդանիշների մասին:
 
Նրանք միջոցառումը սկսեցին Ֆրանսիայի ազգային հիմնը երգելով, ապա լուսաբանեցին Ֆրանսիայի զինանշանը և դրոշի գույների խորհուրդը:
 
ՈՒսուցչուհի Ա. Պողոսյանի ջանքերով աշակերտները ֆրանսերեն գեղեցիկ արտասանությամբ խոսեցին հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մասին, ներկայացրին Հայաստանի և Ֆրանսիայի գարնան գեղեցկությունը, գարնան տոները: Արտասանեցին բանաստեղծություններ, բեմադրեցին փոքրիկ պատմություններ, երկխոսություններից կազմված խնդուկներ: Երգեցին մանկական կատակ երգեր և գարնանը նվիրված երգեր:
 
Միջոցառումը բավականին հագեցած էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.