News

«Կենգուրու» 2014-ը Արգավանդի դպրոցում

Educational 2014-04-08

Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցում կրկին աշխուժություն էր: Շուրջ վեց տարի է ինչ այստեղ անցկացվում է «Կենգուրու» ամենամյա մաթեմատիկական մրցույթը: Արգավանդի երրորդից տասներկուրեորդ դասարանի 66 աշակերտներ այս տարի ևս սիրով մասնակցեցին:
Ձևավորված ավանդույթի համաձայն Արգավանդի միջնակարգ դպրոցում են «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը անցկացնում նաև հարևան գյուղերի աշակերտները: 
 
«Կենգուրու» 2014 –ին դպրոցի հյուրերն էին Հայանիստի միջնակարգ դպրոցի 25, Ղուկասավանի միջնակարգ դպրոցի 14, Ազատաշենի  հիմնական դպրոցի 11 աշակերտներ: Ներկա էին նաև ծնողներ:
 
Միջոցառման կազմակերպիչները, տնօրենի ղեկավարությամբ, աշակերտների և ծնողների ներկայությամբ բացեցին փակ փաթեթը, որից հետո տարիքային խմբերի համար նախատեսված դասասենյակներում երեխաներից յուրաքանչյուրը ստացավ իր թերթիկը: Ծնողների ներկայությամբ կազմակերպիչները բացատրեցին պատասխանների ձևաթղթի լրացման կարգը: Այս ամենից հետո մեկնարկեց 75 րոպե տևողությամբ «Կենգուրու» 2014 մրցույթը:
 
Դասասենյակներում աշակերտների աշխատանքները ուսուցիչների հետ հսկում էին նաև ծնողները: Մասնակիցների ձևաթղթերի փաթեթը փակվեց կազմակերպիչների, ծնողների ներկայությամբ: Աշակերտները բավականին գոհ էին իրենց աշախատանքներից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.