News

Գարնանային միջոցառում Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-08

Բնությունն արթնացել է: Գարնանային տրամադրությունը թևածում էր ամենուր: Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի հյուրընկալ հարկի ներքո հերթական անգամ աշխույժ եռուզեռ էր:
Գարնան տոնը դպրոցում կրկնապատկվել էր. «Շնորհավոր գարունդ, Հայաստան» խորագրով միջոցառում էին կազմակերպել դպրոցի սաները:
 
Միջոցառմանը ներկա էին Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը և դպրոցի մանկավարժական անձնակազմը: Դպրոցի մուտքի կամարներից սկսած հյուրերին դիմավորում էին գարնանային շնչով ձևավորված պաստառները: Ցերեկույթի մասնակից երեխաները իրենց սեղմ, բայց բազմաբովանդակ խոսքերով կարողացան ներկաների մեջ հերթագայող տրամադրություններ արթնացնել` մերթ հերոսական հաղթանակներ, մերթ հպարտություն, մերթ սեր: Իսկ վերջում գարնան խուրհուրդն ամբողջացավ, երբ փոքրիկ աղջնակը  «Թող գարնան սիրուց վառվեն բոլորը, հուրհրան արևի նման ու սլանան դեպի արևը» բառերի ներքո բոլոր երեխաներին բաժանեց գարնանային մաղթանքներով «հրովարտակներ» և գարնան խորհրդանիշ նարգիզներ:
 
Միջոցառման ավարտին դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և միաժամանակ միջոցառման կազմակերպիչ Նաիրա Զաքարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին գարնան գալուստի կապակցությամբ և իր խոսքում ընգծեց, որ ինքը շատ է կարևորում աշակերտների հոգևոր դաստիարակությունը:
 
Հաջողված միջոցառման առիթով ողջույնի խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն` Վարդան Հակոբյանը: Հայի ոգին սերունդների մեջ կենդանի պահելու առաքելությունը տարիներ ի վեր դրված է դպրոցի ուսերին և աշակերտները այս միջոցառմամբ մեկ անգամ էլ ապացուցեցին, որ մեր ժողովուրդի ապագան հուսալի ձեռքերում է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.