News

Բաց դաս «Շախմատ» առարկայից

Educational 2014-04-08

Վերջերս շատ է մեծացել հետաքրքրությունը «Շախմատ» առարկայի նկատմամբ: Այսպես, Վանաձորի թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ բաց դաս «Շախմատ» առարկայից:
Դասը կառուցված էր հետաքրքիր ոճով: Նախ դասարանը կահավորվեց շախմատային ոճով, հատակին հավաքվեց շախմատի մեծ տախտակ, որտեղ յուրաքանչյուր դաշտում պետք է կանգներ աշակերտ՝ խաղաքարի հագուստով: Դասարանի մի կեսը հագել էր սպիտակ հագուստ, մյուս կեսը՝ սև, իսկ գլուխներին կրում էին թագեր, որոնք խորհրդանշում էին խաղաքարերը: Տեղի ունեցավ խաղ՝ «կենդանի» խաղաքարերով:
 
Այնուհետև աշակերտները խոսեցին շախմատի պատմությունից. ե՞րբ և որտե՞ղ է առաջացել շախմատը, ներկայացրին հայկական շախմատը, թե ո՞վ է առաջին հայ շախմատիստը, ո՞վ է աշխարհի հայ չեմպիոնը և ի՞նչ բարձր արդյունքների է հասել մեր երկրի հավաքականը համաշխարհային օլիմպիադիաներում:
 
Դասի հաջորդ մասում աշակերտները սկսեցին ներկայացնել, թե ինչպես է շարժվում յուրաքանչյուր խաղաքար, ինչ է նրա հարաբերական արժեքը, շախը, պատը, մատը: Կազմակերպված էր նաև խնդիրների լուծման մրցույթ, որը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում: Բաց դասը ցույց տվեց, որ դասարանի աշակերտները տիրապետում են առարկային և ակտիվորեն են մասնակցում դասի պրոցեսին: 
 
Դասին ներկա էին դպրոցի տնօրեն` Կ. Աթոյանը, փոխտնօրեններ` Ա. Բաբուրյանն ու Մ. Հարությունյանը, ուսուցիչներ: Նրանք իրենց գոհունակությունն արտահայտեցին դասի վերաբերյալ, այն հաջողված և ուսանելի էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.