News

Միջոցառում Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանում

Educational 2014-04-08

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը հարուստ է արմատացած ավանդույթներով: Այսօր ավանդույթ է դարձել կապը Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հետ:
Տարվա մեջ երկու անգամ` Խաչատուր Աբովյանի ծննդյան և անհետացման օրերին, Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի պատվիրակությունը հյուր է լինում թանգարանում, մասնակցում բազմաբնույթ միջոցառումներին: 
 
Ապրիլի 2-ին թանգարանում Աբովյանին նվիրված հերթական միջոցառումն էր:  ՀՀ ԿԳ նախարարության և Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանի ջանքերով լույս է տեսել «Հավերժացում» վերնագրով գրքույկը` նվիրված Խ. Աբովյանին, որտեղ տեղ էին գտել Հայաստանի և Արցախի Աբովյանի անվան դպրոցների աշակերտների շարադրությունները: 
 
Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հումանիտար հոսքի X դասարանի աշակերտներից Մարիամ Միրաքյանի շարադրությունը արժանացավ առաջին մրցանակի, իսկ Տաթևիկ Ներսիսյանի աշխատանքը արժանացավ խրախուսանքի: Նախարարի շնորհակալագրով  պարգևատրվեցին տնօրեն Լ. Մկրտչյանը և դասղեկ Է. Իսրայելյանը: 
 
Տուն-թանգարանում կազմակերպված անմիջական և հանպատրաստից միջոցառմանը հիացմունք պատճառեցին Մերի Ստեփանյանի, Տաթևիկ Ներսիսյանի և Մարիամ Միրաքյանի ասմունքը, ինչպես նաև XII դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ոսկանյանի երգը:
 
Օրը հագեցած էր, բովանդակալից, և այն ընդմիշտ կմնա աշակերտների հուշերում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.