News

Թուրքմենստանում անցկացվում են հայ մշակույթի օրեր

Featured 2014-04-08

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 7-12-ը Թուրքմենստանում անցկացվում է հայ մշակույթի օրեր: Մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:
Ապրիլի 9-ին Թուրքմենբաշիում և ապրիլի 11-ին Աշխաբադում տեղի կունենան հայ մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Հոգու և պարի» թատրոնի (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան), հայ երգարվեստի ներկայացուցիչների համերգները:
 
Ապրիլի 8-11-ը Վաթան սրահում և կինոթատրոնում կկայանա հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ինչպես նաև հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես Թուրքմենստանի կերպարվեստի թանգարանում:
 
Մշակույթի օրերն անցկացվում են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված համաձայնագրի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.