News

Հետաքրքիր բաց դաս Գյումրու թիվ 20 դպրոցում

Educational 2014-04-07

Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում օրերս տեղի ունեցավ համադրված դաս հանրահաշիվ և շախմատ առարկաներից: Դասը սկսվեց տնային աշխատանքների ստուգումով և երկրաչափական պրոգրեսիայի «n»-րդ անդամի բանաձևի ամրապնդումով: Այնուհետև ուսուցչուհին անցավ նոր դասին:
Բացատրվեց երկրաչափական պրոգրեսիայի առաջին «n» անդամների գումարի բանաձևը: Դասը շարունակեց շախմատի ուսուցիչ Մ. Մարտիրոսյանը, որը ներկայացրեց շախմատի առաջացման պատմությունը: 
 
Նա նշեց, որ երբ Հնդկաստանում հայտնագործվեց շախմատը, արքան ուզեց պարգևատրել խաղը ստեղծողին: Խաղը ստեղծող իմաստունը 1-ին վանդակի համար պահանջեց ցորենի 1 հատիկ, 2-րդ վանդակի համար 2 հատիկ, 3-րդ վանդակի համար 4 հատիկ, 4-րդ վանդակի համար 8 հատիկ և այպես շարունակ: Արքան զարմանում է, որ իմաստունը պահանջում է այսքան համեստ պարգև: Բայց վերջում պարզվում է, որ հատիկների ընդհանուր թիվը 264 -1 հատ է, իսկ այդ քանակով ցորենը պետք է պահել մի անբարում, որի չափերը պետք է լինեն 10կմ-10կմ-15կմ:
 
Դասը շարունակեց Ա.Պետրոսյանը, որը բացատրեց երկրաչափական պրոգրեսիայի առաջին «n» անդամների գումարի բանաձևի միջոցով խնդիրների լուծումը:
 
Աշակերտները մեծ բավականություն ստացան դասից և նոր գիտելիքներով վերադարձան տուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.