News

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Երևանի թիվ 157 հիմնական դպրոցում

Educational 2014-04-07

Երևանի թիվ 157 հիմնական դպրոցում օրերս տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիային» նվիրված միջոցառում: Ֆրանսերենի ուսուցչուհի Ս. Կիրակոսյանի կազմակերպած միջոցառումը սիրով ընդունվեց հանդիսատեսի կողմից:
Աշակերտները անթերի ֆրանսերենով ներկայացրին «Ֆրանկոֆոնիայի» պատմությունը, նրան առնչվող միջոցառումների նպատակը, պատմեցին, որ Հայաստանը այն երկրներից է, որտեղ ուսումնասիրվում է ֆրանսերենը, քանզի ինչպես նշեցին նրանք, այն սիրո, գեղեցկության լեզու է, և խոսել ֆրանսերենով, նշանակում է սիրել Ֆրանսիան, նրա պատմությունը, քաղաքակրթությունը:
 
Այնուհետև բեմը վերածվեց փարիզյան զբոսայգու` իր զբոսաշրջիկներով, փողոցային երաժիշտներով, ծաղկավաճառներով: Միջոցառման երրորդ մասում բեմ բարձրացավ երգարվեստի, գրականության, մշակույթի նվիրյալ, մեծ մտավորական և քաղաքական գործիչ Շառլ Ազնավուրը,  որին մարմնավորել էր 7-րդ դասարանի աշակերտ Հարություն Գրիգորյանը: Ներկայացրին հարցազրույց մեծանուն հայի հետ: Կատարեցին նրա հեղինակային երգերից:
 
Թատերականացված դրվագները առավել ինքնատիպ և հետաքրքիր դարձրին միջոցառումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.