News

Տոնական միջոցառումներ Երևանում

Featured 2014-04-07

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի Հանրապետության հրապարակում շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել:
 
Ակցիայի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել է մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ունի:
 
Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:
 
Այսօր տոնական շնչով առլեցուն են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում: Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնվում գարնանային Երևանում զբոսնող բոլոր կանանց:
 
Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղադրված՝ օրը խորհրդանշող գունազարդ տոնական մեծ զամբյուղների ծաղիկներն օրվա հոբելյարների համար են: Շնորհակալություն հայտնելով տոնին նվիրված ջերմ ու յուրօրինակ վերաբերմունքի համար՝ կանայք ու աղջիկները ուրախությամբ նկատել են, որ ցանկացած տոնական օր մայրաքաղաք Երևանում իսկական տոնախմբության է վերածվում:
 
Աղբյուրը՝ www.yerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.