News

Թումանյանական դաս՝ Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցում

Educational 2014-04-07

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145- ամյակին` «Անմահ Թումանյան» խորագրով:
Ցերեկույթը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Բարսեղյանը: 11-րդ դասարանում ստեղծվել էր գրական – երաժշտական կոմպոզիցիա:
 
11-րդ դասարանի աշակերտները ներկայացրին մեծ բանաստեղծի կյանքն ու հասարակական գործունեությունը, արտասանեցին բանաստեղծություններ, քառյակներ: Ասմունքով հանդես եկավ նաև ուսուցչուհին:
 
Գեղեցիկ երաժշտության, սահուն զուգապարի միջոցով աշակերտները բեմականացրին հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից:
 
ՈՒսուցչուհին ցերեկույթը եզրափակեց մեծ արձակագիր, Թումանյանի հայրենակից Հրանտ Մաթևոսյանի ձևակերպմամբ. «Թումանյանից մեծ, նրանից շիտակ մարդ մեր ազգը չի երկնել, զորավարների մեջ զորավար մնաց, քաղաքագետների մեջ` քաղաքագետ: Նա մնաց ժողովուրդ ու ժողովուրդ պահեց… Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք: Տարազգի- տարալեզու գրականության  մեծ աշխարհ մենք մտանք Թումանյանով, և այդ աշխարհը այլևս մեր եզերքն է»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.