News

Արգավանդի միջնակարգ դպրոցում գիրքն արժևորվում է ամբողջ տարին

Educational 2014-04-07

Այս անգամ նորին մեծություն գիրքը ևս մեկ անգամ արժևորվեց երեխաների կողմից միանգամայն այլ կողմով: Աշակերտները, դպրոցի գրադարանավարուհի ընկեր Մերիի օգնությամբ, դուրս էին բերել վերանորոգման ենթակա գրքերը և ձեռնամուխ եղել այդ վեհ գործի իրականացմանը:
Վեցերորդ դասարանցիներ Վարդանն ու Ջուլիետան, յոթերորդ դասարանցի Էմման, ութերորդ դասարանցի Շողիկը սիրով մասնակցեցին գրքին նոր կյանք ու շնչառություն տալու գործին:
 
ՈՒրախալի է, որ 21- րդ դարի աշակերտներն էլ գիտեն գրքի արժեքն ու գինը: Ճիշտ է` գրադարանավարուհին պարբերաբար վերանորոգում է գրքերը, սակայն այս պարագային, կարևոր էր, երեխաների և` ոգեորությունը, և` գրքի վերանորոգման աշխատանքներին մասնակցելու ցանկությունը:
 
Գրքի  հանդեպ պաշտամունք ունեցող ազգը ապրել, գոյատևել, պատմության մեջ իր տեղն ու դիրքը հաստատել է հենց գրքով, գրքի շնորհիվ: ՈՒստի մեր օրերում ևս կարևորվում է գիրքը գնահատելու, պարզապես գրքի հետ ճիշտ վարվելաձև ունենալու խնդիրը: 
 
Աշակերտները հենց դպրոցից, դպրոցական նստարանից պիտի ձեռք բերեն այդ փորձառությունը: ՈՒսուցիչները փորձում են ամեն ինչ անել, իսկ աշակերտները հենց իրենց աչքի առաջ արդեն ունեն այդ փորձը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.