News

Միջոցառումը նվիրված էր Մեծ լոռեցու 145-ամյակին

Educational 2014-04-07

Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցի 5-րդ դասարանի միջոցառումը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի, Մեծ լոռեցու 145-ամյակին: Այս միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ժողովուրդը, մեր աշակերտները սիրում են Հովհաններս Թումանյանի ստեղծագործությունները, սիրում ու միշտ գնահատում են մեծ բանաստեղծին:
Ողջ միջոցառումը բեմականացված էր, աշակերտները մարմնավորում էին Հովհ. Թումանյանի հեքիաթների հերոսներին: Դեպքերը կատարվում էին Նազարստանում, որտեղ հյուր էին նաև աշխարհի ժողովուրդների հեքիաթների հերոսները: Աշակերտների խոսքը թումանյանական ոճով էր, ինչպես նաև կար Թումանյանի ժամանակաշրջանի կոլորիտը:
 
Բեմականացումը գունագեղ ու բովանդակալից էր: Միջոցառման ժամանակ հանգամանալից ներկայացվեցին հեքիաթներն ու հեքիաթին բնորոշ հատկանիշները, հեքիաթի դաստիարակչական նշանակությունն ու տեսակները:
 
Հեքիաթների թեմաներով երգերն ու պարերը էլ ավելի զարդարեցին ցերեկույթը: Աշակերտները ստեղծագործել էին հեքիաթների թեմաներով` հեքիաթը ներկայացնելով իրենց պատկերացմամբ: Բեմի մի կողմում ներկայացված էին գեղեցիկ նկարներ. մի անկյունը ձևավորված էր հին հայկական դեկորացիաներով, իսկ մյուս անկյունում էլ անտառն էր` իր կախարդանքով:
 
5-րդ դասարանի այս հեքիաթային միջոցառումը հեքիաթ դարձրեց նաև աշակերտների ծնողների և ուսուցիչների այդ օրը: Նրանք իրենց  կողքին զգացին Թումանյանին ու իրենց մանկությունը, մանկություն, որը միշտ ուղեկցվում է Թումանյանի հեքիաթներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.