News

Միջոցառում Նորավանի միջնակարգ դպրոցում

Educational 2014-04-07

Նորավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի՝ Թումանյանի ծննդյան 145-ամյակին: Միջոցառումը հագեցած էր, բովանդակալից: Դահլիճում թևածում էր թումանյանական շունչը:
Խոսուն և գրավիչ էր դահլիճի ձևավորումը. աշակերտների ասմունքն ու խաղը այնքան անմիջական էին, այնքան գեղեցիկ, որ հանդիսատեսը ակամայից տեղափոխվել էր նահապետական գյուղ, և նրան տեսանելի էր դարձել Թիֆլիսի շուկայի եռուզեռը, Գիքորի լուռ տառապանքները և երազանքները:
 
Բեմադրվեց «Անուշ» պոեմից հատված, որն իր գույների ներդաշնակությամբ, աշակերտների գեղեցիկ խաղով արտացոլում էր տվյալ ժամանակաշրջանի վարքն ու բարքը, Անուշի և Սարոյի հավերժական սերը, նրանց դառը ապրումները: Աշակերտները խորը ընկալումով և ապրումներով ներկայացրին Թումանյանի հայրենասիրական քնարերգությունը: 
 
Հատկապես ուշագրավ էին Թումանյանի քառյակները: Աշակերտները, գիտակցելով քառյակների խորը փիլիսոփայությունը, մեծագույն լրջությամբ ու գեղեցիկ ասմունքով ներկայացան:
 
Հատկանշական էր, որ միջոցառմանը ընդգրկված էին տարբեր տարիքի և ունակությունների աշակերտներ, որոնք սիրով, պատրաստակամությամբ և խանդատանքով տոնի վերածեցին մեծն բանաստեղծին նվիրված միջոցառումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.